24.11.2024
ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք
prev Նախորդ նորություն

Վրաստանում հայալեզու դպրոցների դասագրքերում գրված են ադրբեջաներեն տեքստեր (լուսանկարներ)

Այս շաբաթ` սեպտեմբերի 16-ին Վրաստանում մեկնարկեց 2019-2020 ուսումնական տարին: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցները նոր տպագրված դասագրքեր են ստացել, հայտնում է aliq.ge-ն:


Հայալեզու դպրոցից լուսանկարներ են տրամադրել, որտեղ երևում է, որ հայալեզու դասագրքում որոշ դասեր կամ դասից ինչ-որ հատված ադրբեջաներենով է: Հետևյալ նկարում 9-րդ դասարանի պատմության դասագիրքն է:




Հրատարակչությունից, որտեղ տպագրվել են գրքերը, մեզ հետ զրույցում ասացին, որ կփորձեն ճշտել, թե ինչպես է եղել վրիպակը։


Կապ հաստատեցինք նաև Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերից մի քանիսի դպրոցների աշակերտների հետ, որոնք էլ մեզ հայտնեցին, որ նման բան դեռևս չեն տեսել. «Գրքիս մեջ նման բան չկա: Չեմ էլ լսել, թե արդյոք անցած տարիներին եղել է», - «Ալիք մեդիային» հայտնում է Մառնեուլիի Թաքալո գյուղի 9-րդ դասարանի աշակերտը` չցանկանալով ներկայանալ:


Կապ հաստատեցինք Վրաստանի տարբեր շրջանների հայաբնակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, որոնց հետ զրույցից պարզ դարձավ, որ նման դեպք դեռևս չի գրանցվել:


Խմբագրությունից էլ ասեցին, որ մինչ այս նման հարցով իրենց ոչ ոք չի դիմել, սակայն նախկինում էլ եղել են նման դեպքեր:


Ստորև ներկայացնում ենք Վրաստանի պատմության 9-րդ դասագրքի նախորդ հրատարակության տարբերակները: