23.11.2024
Ծնելիության աճի և միգրացիոն հաշվեկշռի ռազմավարության մշակման անհրաժեշտության կա. Սաֆարյան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կանի ամեն ինչ Արցախում պատերազմը կանխելու համար. Լուկյանով

Ռուսաստանը կանի ամեն ինչ Արցախում պատերազմը կանխելու և հակամարտության գոտում կայուն ստատուս-քվոյի պահպանման համար: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ռուս փորձագետ, «Վալդայ» քննարկումների ակումբի գիտական ​​ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը:


«Ռուսաստանի դիրքորոշումը շատ պարզ է՝ Ռուսաստանին պատերազմը ձեռնտու չէ ու պետք չէ: Ռուսաստանի Դաշնությունը կանի ամեն ինչ, որպեսզի այստեղ պատերազմ չլինի, իսկ եթե բռնկումներ լինեն՝ անհապաղ կմարի դրանք», - ասաց նա:


Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսանելի ապագայում իրատեսական չէ:


Լուկյանովը մեկնաբանեց նաև երկարատև ընդմիջումից հետո հակամարտության գոտում վերջին էսկալացիան, ընդ որում ոչ միայն Արցախում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով երկու կողմն էլ զոհեր ունեն: Հարցին, թե արդյոք դա վկայում է այն մասին, որ Բաքուն վերադառնում է պատերազմելու  շանտաժի քաղաքականությանը, Լուկյանովը նշեց, որ պատերազմելու շանտաժն ու խաղաղ քաղաքականությունը փոխկապակցված են.


«Այդպես է միշտ եղել: Այժմ ես որևէ հեռանկար չեմ տեսնում խաղաղ գործընթացն առաջ տանելու համար: Իսկ նման միջադեպերը՝ ցավոք, դա կողմերի հարաբերությունների բնույթն է. մի փոքր ավել, մի փոքր պակաս, բայց դրանից, ըստ էության, ոչինչ չի փոխվում»,- հավելեց նա: