27.11.2024
ՀՀ նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխկապակցված լինի ՌԴ-ի շահերի հետ
prev Նախորդ նորություն

Ամառային զորակոչին ծառայության է զորակոչվել կանխատեսվածից 15% ավելի քաղաքացի. ՊՆ

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ամփոփել է 2019 թ. ամառային զորակոչի տվյալները.


«2019 թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոսով ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև՝ այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120-ը հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են «Ես եմ ծրագրով»:


«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:


Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում:


Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն», - իր Facebook-յան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: