Դժբախտ պատահար, թե՞ միտումնավոր պայթյուն. «Արծվի» արձանի մոտ տեղի է ունեցել պայթյուն
Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:
Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները:
Shamshyan.com- տեղեկություններով, պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Ըստ աղբյուրի՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։