24.11.2024
«Կոնսենսուս մինուս մեկ». արտախորհրդարանական ուժերը համախմբվելու են Փաշինյանի դեմ
prev Նախորդ նորություն

Արտակ Դավթյանն այցելել է այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, հենակետերից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ճաշել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ստուգել դիրքապահներին տրամադրվող սննդամթերքի որակը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խրախուսել է մարտական հերթապահություն կրման ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:


Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին:


Նշենք, որ վերջին շրջանում նկատվում են լարվածության աճ հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախի հետ շփման գծում, որը զուգորդվում է նաեւ զոհերով: