Իմ ասածը չի հակասում կառավարության առաջնահերթություններին. Դավիթ Տոնոյան
Իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերութություններից և ես զարմացած եմ այս արձագանքից: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում արված իր հայտարարությանն ու դրան հետևած արձագանքին։
Նրա խոսքով, կառավարությունը պաշտպանական ոլորտում միասնական ծրագիր է իրականացնում պաշտպանական ոլորտում և իր հայտարարությունը դուրս չէր գալիս պայմանավորված կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Նա հորդորեց չունենալ այս կապակցությամբ որևէ կասկածներ, ինչպես նաև զարմացավ.
«Ես զարմանում եմ, թե մեր հանրությունն ինչի վրա է զարմանում», - շեշտեց նա։
Հիշեցնենք, Նյու-Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախարար Տոնոյանը հայտարարել էր. «Ես`որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու»: Այսօր Եռաբլուրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ինքը նրան կազատեր նախարարի պաշտոնից:
Անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին, Տոնոյանը նշեց, որ այն կարևոր էր և դրա շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը խաղաղապահության ոլորտում, ինչն անելու համար Հայաստանն աջակցություն է ստանալու։