25.11.2024
Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը ՀՀ տարածքում կիրականացնի տեսչություն
prev Նախորդ նորություն

Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից․ վարչապետ

Պշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետեւ եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։


Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառալով Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ ինքը, որպես պաշտպանության նախարար, վերաձեւակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը՝ ասելով, որ հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց:


«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից, որովհետեւ ի՞նչ է ասել նախարարը, ասել է, եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարը այլ բան մտածի, նա պետք է Պնախարար չաշխատի։ Սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է դրա կարեւորությունը»,-մասնավորապես ասաց վարչապետը՝ հավելելով․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո․ սրա հետ կապված որեւէ հարց ունե՞ք»։


Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նաեւ ասաց, որ բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց «մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք, որպես պետություն եւ ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր. «Ես`որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու»:


Այս հայտարարությունն առաջացրել էր բուռն արձագանք Ադրբեջանում։ Այս հայտարարությանը բավականին կոշտ արձագանքել էին Ադրբեջանի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն։