Բաքվի դեպի ԵԱՏՄ իրական շրջադարձի մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:
Կրիլովը հիշեցրել է, որ մեկ շաբաթից Ադրբեջանում կայանալու են հերթական խորհրդարանական ընտրությունները: Բաքվում հետաքրքրված են, որպեսզի դրանց արդյունքն ընդունվի միջազգային հանրության կողմից, ապահովվի իշխանությունների առավելագույն լեգիտիմությունը:
Կրիլովը խոսքով, այդ նախընտրական կոնտեքստում էլ արվում են պաշտոնական անձանց այս կամ այն հայտարարությունները: Նրա խոսքով, այդ հայտարարությունները նպատակ ունեն ապահովել այս կամ այն երկրի բարյացակամ վերաբերմունքը գալիք ընտրությունների հանդեպ, փոխանցում է EADaily-ին:
Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար
Սևիջ Հասանովան ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի բացառում ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Ըստ նրա՝ իրենք չեն բացառում այն միություններին անդամակցությունը, որը փոխադարձ օգուտներ կբերի ինչպես միությանը, այնպես էլ Ադրբեջանին: Սեպտեմբերին իր հարցազրույցներից մեկում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը չէր բացառել նաև այդ Ադրբեջանի ԱԳ նախարար
Էլմար Մամեդյարովը: «Երբեք մի ասա երբեք», - մասնավորապես նշել էր նա:
Կրիլովը կարծում է, որ Ադրբեջանը սերտ տնտեսական հարաբերություններ ունի ԵԱՏՄ-ի երկրներից գրեթե բոլորի հետ: Սակայն ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները ընդունվում են կոնսենսուսով: Անդամացկության գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է ԵԱՏՄ բոլոր անդամ-պետությունների համաձայնությունը:
Փորձագետի խոսքով, անհավանական է սպասել նմանատիպ համաձայնություն ՀՀ-ից, մինչև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը: Այս առոմով մոտակա ժամանակներս Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցության մասին բոլոր հայտարարությունները կրում են դեկլարատիվ բնույթ՝ առանց պրակտիկ իրականացման հնարավորության:
Հղում անելով ԵՄ-ի փորձին, Կրիլովը նշել է, որ ինտեգրացիոն միավորման ընդլայնումը տալիս է ոչ միայն նոր հնարավորություններ, այլ ծնում է բազմաթիվ խնդիրներ: ԵԱՏՄ-ի զարգացման հեռանկարներից ելնելով շատ կարևոր է, որ նոր անդամների մուտքը հանգեցնի նրա ներուժի հզորացմանը, այլ ոչ թե խնդիրների և ներքին հակասությունների ավելացմանը:
Կրիլովը նշել է, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը կարող է ծագել երկու դեպքում: Եթե ՀՀ-ը իր համաձայնությունը դա, կամ եթե ՀՀ-ը այս կամ այն պատճառով որոշի դուրս գալ այդ ինտեգրացիոն միավորումից:
ԵԱՏՄ-ին անդամակցելու Բաքվի հեռանկարները բավականին աղոտ են համարում նաև հայ փորձագետները:
VERELQ-ի հետ զրույցում, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
Սերգեյ Մինասյանը նշել էր, որ Բաքվում բավականին ուժեղ են հակառուսական տրամադրությունները, կարծրատիպերը և նախախնամությունները: Եվ անգամ Ադրբեջանի և Արևմուտքի միջև այսօր նկատվող լարվածությունը չի ենթադրում արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություններ: Նրա խոսքով, եթե անգամ Բաքուն գնա այդ քայլին, ապա ոչ միայն ինքը, այլ ԵԱՏՄ-ի անդամ այլ երկներն առևտուր են անելու՝ փորձելով ստանալ ավելի ձեռնտու քաղաքական և տնտեսական պայմաններ:
Բավականին կասկածելի է թվում նաև Բաքվի ԵԱՏՄ-ին անդամակցության տնտեսական նպատակահարմարությունը: Տնտեսագետ
Աշոտ Թավադյանի խոսքով, Ադրբեջանը նույպես հանդիանում է էներգակիրների խոշոր արտահանող և ՌԴ-ի մրցակից այդ ոլորտում: Բաքվին այժմ շահավետ չէ տնտեսական միության մեջ մտնելը, որտեղ մեծ քաղաքական և տնտեսական կշիռ ունի ՌԴ-ը: