26.11.2024
ՌԴ-ը և Իրանը կարող են գազի սվոպային առաքումներ իրականացնել Հայաստանի տարածքով
prev Նախորդ նորություն

Ապատուրայը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին. Դաշինքը չի ցանկանում սադրել ՌԴ-ին

ՆԱՏՕ-ն չի ցանկանում այնպիսի ազդակ ուղարկել, որը կարող է սադրել ՌԴ-ին: Այդ մասին Թբիլիսիում անցկացվող անվտանգության համաժողովին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Այսպիսով նա արձագանքել է Վրաստանի պաշտանության նախարար Թինաթին Խիդաշելիի այն հայտարարությանը, որ ընդհանուր հայտարարություններից բացի անհրաժեշտ է ընդունել քաղաքական որոշում:

Ապատուրայի խոսքով, ՆԱՏՕ-ի նպատակն է հարվածի տակ չդնել Վրաստանին: Ըստ նրա, 2008թ.-ին ասվել էր, որ Վրաստանը կմիանա ՆԱՏՕ-ին՝ սա թե քաղաքական, թե ռազմական պատրաստության հարց է: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն հետևում է ասպիրանտ ցանկացած երկրի: Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա, ըստ Ապատուրայի, իրենք չեն ցանկանում այնպիսի ազդակ ուղարկել, որը կսադրեր ՌԴ-ին: Նա հավելել է, որ իրենք չեն ցանկանում Վրաստանին հարվածի տակ դնել, փոխանցում է apsny.ge կայքը: