ՌԴ-ը և Իրանը կարող են գազի սվոպային առաքումներ իրականացնել Հայաստանի տարածքով
Ռուսաստանի կառավարությունում կարծում են, որ ՌԴ-ը և Իրանի կարող են համաձայնության հասնել գազի սվոպային առաքումների շուրջ: Գազպրոմը կկարողանար գազ մատակարարել երկրի հյուսիս Հայաստանի կամ Ադրբեջանի միջոցով, իսկ դրա փոխարեն գազ ստանալ դրա արդյունահանման վայրերում՝ Իրանի հարավում: Հետագայում սվոպը թույլ կտար Գազպրոմին դուրս գալ Պակիստանի և Հնդկաստանի շուկաներ: Սակայն հաշվի առնելով, որ Իրանը սառեցրել է առաջին գազի հեղուկացման տերմինալը, խոսքը հեռավոր ապագայի մասին է:
ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Մոսկվան առաջարկում է Իրանին գազի ու նավթի սվոպային առաքումներ: Նախօրեին Թեհրանում ռուսական պատվիրակությունը բանակցություններ էր վարում Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ:
Նրա խոսքով, ՌԴ-ը կարող էր գազ ստանալ Իրանի հարավում սվոպի կամ հեղուկացված գազի տեսքով, կամ խողովակաշարի միջոցով: Գազպրոմում չեն մեկնաբանել այդ հնարավորությունը: Նովակը նշել է, որ սվոպային գործողությունները հնարավոր է իրականացնել նաև նավթով՝ հավելելով, որ մոտակա ժամանակներս այդ հարցերը կլինեն արդեն կոնկրետ պայմանավորվածությունների մակարդակում: Իրանը մեկ ամսվա ընթացքում կիրականացնի road show և կցուցադրի իր նավթագազային նախագծերում մասնակցելու պայմանները, ինչից հետո ռուսական ընկերությունները կորոշեն, արդյոք կմասնակցեն դրանց:
Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է սվոպային սխեմային: ВР-ի տեղեկություններով, 2014թ.-ին երկրում գազի արդյունահանումը կազմել է 172 միլիարդ խմ, որի հիմանական մասը բավավարում է ներքին շուկայի աճող պահաջարկը: Իրանի արդյունաբերական կենտրոնը գտնվում է հյուսիսում՝ Թեհրանը գազ է տարանցում իր երկրի տարածքով հարավ-արևելքում՝ Պարսից ծոցում գտվող հանքավայրերից: Գազպրոմը կկարողանար Իրան գազ մատակարարել ՀՀ-ի տարածքով կամ Ադրբեջանով: Ադրբեջանում գազի խողովակի՝ Գազի-Մոհամեդ-Աստարա-Բինդ-Բիանդ հզորությունը կազմում է 10 միլիարդ խմ այն դեպքում, երբ Հայաստանինը՝ 2 մլրդ, բացի այդ, չկա տարանցիկ երկիր՝ Վրաստանը:
Այժմ Երևանը Իրանից գազ է ստանում 2007թ.-ին բացված գազամուղով, սակայն դա սվոպ է՝ Թեհրանը մեկ խմ գազի դիմաց ստանում է երեք կիլովատ ժամ էլէներգիա: Իրանը 20 տարվա ընթացքում ՀՀ պետք է առաքի 36 միլիարդ խմ գազ՝ պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու և հզորությունը մինչև 47 միլիարդ խմ հասցնելու հնավորությամբ, փոխանցում է kommersant.ru կայքը: