26.11.2024
Ղարիբաշվիլի. Թբիլիսին կողմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Քարթեր. ԱՄՆ-ի պահանջը սկսել կարգավորումն Ասադի հրաժարականից անիրականանալի է

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը պատմել է, թե ինչպիսին է եղել Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը երիտասարդ տարիքում: Այդ մասին նա գրել է New York Times-ի իր հոդվածում:

Քարթերի խոսքով, նա Ասադին ճանաչում էր դեռ այն ժամանակվանից, երբ վերջինս Լոնդոնում ուսանող էր: Նա հիշում է իր հանդիպումները սիրիացի նախագահի հետ և հավելում, որ Բաշարը երբեք ենթականերին չէր դիմում խորհդի կամ տեղեկության համար: Բաշար Ասադի համար գրեթե անհնար էր փոխել կարծիքը՝ հատկապես ճնշման տակ:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում այժմ տիրող զարգացումներին՝ Քարթերը նշել է, որ մինչև 2011թ.-ի բողոքի ցույցերը Սիրիայում, այդ երկիրը բազմաթիվ էթնիկ-կրոնական խմբերի՝ արաբների, քրդերի, հույների, հայերի, ասորիները համերաշխ հարաբերությունների օրինակ էր, որոնք քրիստոնյա, հուդայական, սունի, ալևի և շիա էին:

Նախկին նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորումն Ասադի հրաժարականից սկսելու պահանջելը անիրականանալի է, այդ թվում Ասադի բնավորության պատճառով: Նրա խոսքով, իր կողմից հիմնադրված Carter Center-ը բազմաթիվ հետազոտությունների հիման վրա նախազգուշացնում էր այդ մասին Վաշինգտոնին:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամի կարգավորման հնարավորությանը՝ նա իր համերաշխություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման հետ, ով մինչև այդ Քարթերի հետ զրուցում նշել է, որ խաղաղություն կարելի է հաստատել ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ աշխատանքի միջոցով: