8.12.2025
Լուսանկարը` Սպուտնիկի
prev Նախորդ նորություն

Արտակարգ դեպք Գեղարքունիքում․ բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Լուսանկարը` shamshyan.com
Լուսանկարը` shamshyan.com

Գեղարքունիքի մարզում այսօր կեսօրին արտակարգ պատահար է գրանցվել երկաթուղային ճանապարհահատվածում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց։


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով ռելսերից դուրս են եկել և իրար բախվել երեք դատարկ վագոններ, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության և պարեկային ոստիկանության ստորաբաժանումները՝ տարածքը սահմանազատելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։


Օպերատիվորեն արձագանքել են նաև երկաթուղային ընկերության ներկայացուցիչները, որոնք արդեն իսկ նախաձեռնել են վերամբարձ կռունկների և հատուկ տեխնիկայի տեղափոխումը՝ վագոնները ուղղելու և ճանապարհը բացելու համար։ Ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստի առթիվ փաստաթղթեր են ձևակերպվում։

Աշխարհում ամենաբարձր Քրիստոսի արձանի գաղափարը՝ տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ
Հաջորդ նորություն next