29.11.2024
Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո
prev Նախորդ նորություն

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ գաղափար առկա չէ. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի վարչությունը, արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտները հարկելու որևէ նախագիծ և գաղափար առկա չէ:


Ներկայացնում ենք ՊԵԿ-ի տրամադրած պարզաբանումը.


«Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:


Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»: