7.06.2025
Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար
prev Նախորդ նորություն

Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:


Ինչպես հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից, հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը:


Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:


Ստորև ներկայացնում ենք համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2018-ի արդյունքներն ըստ տարածաշրջանի.


Փարիզ՝ 686 162 եվրո


Մարսել՝ 207 149 եվրո


Լիոն՝ 177 988 եվրո


Թուլուզ՝ 66 447 եվրո


Ֆրանսիա ընդհանուր՝ 1 137 746 եվրո


Գերմանիա՝ 73 845 եվրո


Շվեյցարիա՝ 19 717 եվրո


Հունաստան՝ 11 150 եվրո


 

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ գաղափար առկա չէ. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին