23.11.2024
Նալբանդյան. ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն
prev Նախորդ նորություն

ՀՀ բանկերի հիմնական վարկատուներն են Ռուսաստանը, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը

Արտաքին աշխարհի նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտքը 2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին կազմել է 1 մլրդ 412.8 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 մլրդ 157.6 մլն դոլարի փոխարեն:

«Արմենպրես»-ին ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացրել են, որ 2014 թվականի չորրորդ եռամսյակում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 1 մլրդ 157.1 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 847.1 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:

Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 22.5 տոկոսը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում` երկարաժամկետ վարկային մուտքերի 33.6 տոկոսն ստացվել է Նիդեռլանդներից, 8.5 տոկոսը` Մալթայից, 6.1 տոկոսը` Լյուքսեմբուրգից, 4.2 տոկոսը` Ղազախստանից, իսկ 32.9 տոկոսը` միջազգային կազմակերպություններից:

2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 17.2 տոկոս (նախորդ եռամսյակում` 16.8 տոկոս), Նիդեռլանդները` 12.5 տոկոս (նախորդ եռամսյակում` 8.9 տոկոս) և Լյուքսեմբուրգը`12.1 տոկոս (նախորդ եռամսյակում` 14.3 տոկոս): Վարկերի մոտ 28.5 տոկոսը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ մի փոքր աճել է և կազմել 6.3 տոկոս: Արտաքին վարկերի մոտ 44.1 տոկոսը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 3.8 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրավված վարկերի 18 տոկոսը: