25.11.2024
Ի՞նչ եք զարմացել՝ էս ինչ կատարվեց, միշտ էլ ըտենց ա եղել. Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
prev Նախորդ նորություն

Հեղափոխության ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է 5.4%-ով. ի՞նչ սպասել հետո

Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին ծավալվող հեղափոխական գործընթացների ժամանակ հատկապես նախկին իշխանությունները շատ էին խոսվում տնտեսության վրա քաղաքական ոչ կայուն վիճակի բացասական ազդեցության մասին:


Հատկանշական է, որ պաշտոնական տվյալներն այլ պատկերն են ստեղծում: Ըդհակառակը, ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճել է: Ըստ պաշտոնական տվյալների, 2018թ. մայիսին՝ 2017թ. Մայիսի համեմատ տնտեսությունն աճել է 5.4%-ով: Իսկ 2018թ. մայիսին՝ 2018թ. ապրիլի համեմատ աճել է 10.4%-ով: Հատեքրքիր է նաեւ, որ 2018թ. հունվար-մայիսին՝ 2017թ. հունվար-մայիսի համեմատ տնտեսական աճը կազմել է 8.6%։


“Վատ ցուցանիշներ չեն՝ հեղափոխական ամսվա համար”, - իֆ Ֆեյսբուքյան էջում նշում է տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը:


Օգտատերերից մեկն է ընդգծում է, որ տնտեսության աճը կարող է պայմանավորված լինել վերջին մեկ ու կես տարվա տնտեսության ընթացքի որոշակի իներցիայով, իսկ քաղաքական իրադարձությունների ազդեցության արդյունքները կերևան 6 ամսից 1 տարվա ընթացքում։


“Տնտեսությունը ունի որոշակի իներցիա։ Մայիսի և հետագա ամիսների տնտեսական քաղաքականության արդյունքները կերևան 6 ամսից 1 տարվա ընթացքում։ Հուսով եմ, նախորդ կառավարության տեմպը հնարավոր կլինի ոչ միայն պահել, այլև արագացնել”, - նշում է նա։