Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կարծիքով, եթե բոլորին ստուգեն, պատկերը կլինի այն, ինչ եղավ գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքում։ Այս մասին գրում է Aysor-ը:
«Ես էն ժամանակ բարձրաձայնել եմ, ասել եմ՝ կոլխոզի նախագեքը՝ գեներալսկի հագուստներով, էն վախտ ձեզ չէր հետաքրքրում դա։ Հմի հանկարծ զարմացել եք՝ էս ինչ կատարվեց։ Միշտ էլ ըտենց ա եղել, 25 տարի էլ ըտենց գնում ա ու ցիրկ մի տվեք», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կալանքից ազատ արձակված Սամվել Բաբայանը։
Դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցությունից ասում են, որ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զենք-զինամթերքի ու սննդամթերքի մասին չեն իմացել, Բաբայանը արձագանքեց. «Ղալլաթ են անում, իրանք բոլորն էլ գիտեն, բոլորն էլ նույն կառուպցիաներն են։ Մի հատ նայի՝ երեկվա փսլնքոտ լակոտները ինչ տներում են ապրում»։
Առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին հարցին ի պատասխան, Բաբայանն ասաց՝ «Կտեսնենք»։
Ինչ վերաբերում է Արցախ այցելելուն, Սամվել Բաբայանը կրկնեց օրերս իր հայտարարածը. «Եթե իշխանությունները որոշեն, որ ես պիտի այդ հատվածում զբաղվեմ նորից, ես զբաղվելու եմ։ Ոչ թե ես չեմ ուզում գնամ, անեմ, այլ որոշողը ես չեմ, դուք եք»։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի նման հարստացած մյուս գեներալիներին և լրագրողի խնդրանքին՝ կհրապարակի՞ նրանց անունները, Բաբայանը նշեց, որ ինքը չի կարող նման հայտարարություն անել, քանի որ վերջնական գնահատականը այդ ամենի վերաբերյալ կարող է տալ դատարանը։
«Չի կարա չէ՞ աշխատավարձով գեներալ լինես, մարշալ լինես, ասենք՝ ռեստորաններ ունենաս, դղյակներ ունենաս։ Հարց ա ծագում՝ որտեղի՞ց։ Հա, օդից ընկնում ա պագոնների վրա՞։ Բա էղա՞վ։ Ինչքան գեներալ գիտես, ցուցակն արա, քննչականին ուղարկի։ Նրանց, ում դուք գեներալ եք անվանում, ես դրանց 99 տոկոսին կոլխոզի նախագահ եմ համարում։ Ես էդ թալանչիներին վաղուց գիտեմ։ Իշխանությունը դրանց սարքել ա անձեռնմխելի։ Դրանք, անկեղծ եմ ասում, բոլորը ժամանակին եղել են տու-զիկ։ Պետությունը դրանց ասել ա՝ դու Էջմիածնի սմատրյաշչին ես, ֆսյո», - հայտարարեց Բաբայանը։