3.04.2026
Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ Հանրապետական կուսակցության նախագահ. Բաբլոյան
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից

Ալեն Սիմոնյանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից:


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել, որի օրակարգում Երևանի քաղաքապետի մայիսի 24-ի «ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունն էր: Ըստ այդմ, «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարա Հովհաննիսյանին տրամադրվեց Երևանի ավագանու անդամի մանդատ:


Հիշեցնենք, մայիսի 24-ին Տարոն Մարգարյանը դիմել էր ԿԸՀ-ին՝ Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին: Սակայն օրերս Սիմոնյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել հրաժարվել պատգամավորական մանդատից, թեև ավելի ուշ չբացառեց, որ հնարավոր է մանդատը վայր դնելու դիմումը սահմանված 7-օրյա ժամկետում ետ վերցնի:


Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել էր, որ իրեն տեսնում է Երևանի քաղաքապետ:

Նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չկա. նախարար
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար