Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ Հանրապետական կուսակցության նախագահ. Բաբլոյան
Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ Հանրապետական կուսակցության նախագահ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով՝ օրակարգում ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա, նման հարց չի քննարկվում:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական օրակարգին, Բաբլոյանը նշեց, որ կուսակցությունը պատրաստ է փոփոխությունների, եթե եթե քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, որ պետք է փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում: Ըստ նրա՝ հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով։
«Հանրապետականը միշտ է պատրաստ եղել բանակցությունների և քննարկումների : Մենք հայտարարել ենք, որ կաջակցենք բոլոր դրական փոփոխություններին», - ասաց ԱԺ նախագահը:
Արա Բաբլոյանը նաև հիմնավոր չի համարում այն խոսակցությունները, թե այս պահին Ազգային Ժողովը ցրելու հիմքեր կան: Իսկ ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի շանսերին, ապա կոչ արեց գուշակություններով չզբաղվել, քանի որ դա «այնքան էլ ճիշտ չէ»։