24.11.2024
Ալեն Սիմոնյանը զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից
prev Նախորդ նորություն

Նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չկա. նախարար

Նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը: Նախարարն այսօր շրջայց է կատարել ՀԱԷԿ-ում:


Նրա խոսքով, այդ հարցը շատ խորը ուսումնասիրությունների ու վերլուծությունների կարիք ունի և չեն կարող միանգամից ասել, որ նոր ատոմակայան ենք կառուցելու։ Ըստ նախարարի՝ Հայաստանի էներգետիկ համակարգի անխափան աշխատանքի, ներքին շուկայի սպառման համար կան բավարար էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ։ 


«Նոր ատոմակայան կառուցելու համար ո՛չ համապատասխան ֆինանսական միջոցներ կան, ո՛չ էլ դրա անհրաժեշտություն»,- ասաց նա:


Արթուր Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի, քանի որ մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ: Աշխատանքները կընթանան փուլային՝ մի մասը կսկսի աշխատել օգոստոսի 1-ից, իսկ ամբողջությամբ ատոմակայանը արդեն կգործի դեկտեմբերից։


«Վերանորոգումից հետո Մեծամորի ատոմակայանը կգործարկվի մինչև 2028 թվականը»,- տեղեկացրեց նախարար Գրիգորյանը։


Նշվեց նաև, որ ատոմակայանի աշխատանքի դադարեցումը չի ազդի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վրա։