21.04.2025
Վրաստանի նախկին նախագահի կուսակցությանը սատարում է քաղաքացիների 8%-ը. CRRC-Վրաստան
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի դժգոհություններին

Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երբեք չի ենթադրել հրաժարվել մասնակցել միջազգային միջոցառումներին միայն այն պատճառով, որ դրանց ժամանակ հնարավոր է պատահաբար հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Այսպիսով Ռուսաստանի գերատեսչությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ դժգոհություններին, որը դատապարտել է ՌԴ ԱԳՆ չինովնիկի և Արցախի պաշտոնատար ներկայացուցիչների հետ հանդիպումը Սուխումում:

Ինչպես պարզաբանել են նախարարությունում, հանդիպումը տեղի է ունեցել Աբխազիայի դիվանադիտական ծառայության 25-ամյակի միջոցառումների շրջանակում, որին հրավիրված են եղել օտարերկրյա հյուրեր, այդ թվում և Լեռնային Ղարաբաղից:

Բոսնիա և Հերցեգովինա այցից առաջ Էրդողանը ուժեղացրել է թիկնազորը՝ մահափորձից զգուշանալով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար