26.11.2024
«Արտակարգ դրությամբ սատանի մայլեն քյանդրբազություն չի արա’». Փաշինյանը` Կարապետյանին
prev Նախորդ նորություն

ՀՀԿ խմբակցությունը պատրաստ է առանց նախապայմանների բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:


ԱԺ ՀՀԿ խմբակցության տարածած հաղորդագրության համաձայն, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել հանդիպման միայն առաջին մասին։ Նա ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը «ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ»։


Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:


Ավելի վաղ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարսգայնը ուղերձով դիմել էր ՀՀԿ խմբակցության պատգամավորներին եւ հրավիրել հանդիպման՝ խոսելու խաղաղության ու կայունության մասին: 


Մինչ այդ "թավշյա հեղափոխության" առաջնորդ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պահանջում են "Հանրապետական կուսակցության անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան":


Ապրիլի 25-ին պետք է կայանային ընդդիմոթյան առանորդ Նիկոլ Փաշինյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները՝ իշխանության անցնցում, խաղաղ փոխանցման շուրջ: Սակայն Կարապետյանը հրաժարվեց այդ հանդիպումից՝ նշելով, որ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ: Այունեհտեւ ՀՀ-ում նոր թափով վերսկսվեցին քաղաքացիանական անհանազանդության զանգվածային գործողությունները, որոնց ճնշման տակ փաստորեն իշխող ՀՀԿ-ն գնաց զիջման:


Հանրապետության հարապարակում Փաշինյանն առաջադրվեց որպես "վարչապետի ժողովրդական թեկնածու": Մինչ այդ Փաշինյանի գլխավորած շարժմանը միացել էին ԲՀԿ-ն, կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն, "Ժառանգությունը", "Հանրապետություն" եւ "Լուսավոր Հայաստան" կուսակցությունները: Նրա թեկնածությունը պատրաստ են աջակցել նաեւ որոշ ՀՀԿ-ական պագգամավորներ:  


Հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական ուժերի հետ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ բանակցություններ սկսած նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանադրական ուղիով՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ:


Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորությունները որպես պատոնակատար ժամանակավորապես իրականացնում են Կարեն Կարապետյանը: