Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են ներքաղաքական վիճակը
Գիշերը կայացել է հանդիպում թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև: Այս մասին իր facebook-յան էջում տեղեկացրել է Փաշինյանը.
«Հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միանալ հակառավարական ցունցերին, դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին», - ասված է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: