20.04.2025
Եթե փոփոխություններ չլինեն ընտրություններից հետո ավելի խայտառակ ԱԺ կունենանք. Մելիքյան
prev Նախորդ նորություն

Դուրս գալ փողոց եւ միանալ հակառավարական ցույցերին. ԲՀԿ-ի հայտարարությունը

Հայաստանում ստեղծված ներքաղաքալկան իրավիճակի վերաբերյալ ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով  միանալ հակառավարական ցունցերին, դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:


«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին», -  ասված է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ին Հանրապետության հրապարակում շարունակվելու են խաղաղ անհնազանդության գործողությունները՝ ուղղված ՀՀԿ-ի իշխանության դեմ: Մինչ այդ հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի բանակցությունները չեղարկվել են: 


Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում են Կարեն Կարապետյանը: 

ՀՀ նախագահը սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար