25.11.2024
Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Եթե փոփոխություններ չլինեն ընտրություններից հետո ավելի խայտառակ ԱԺ կունենանք. Մելիքյան

Դատելով վերջին զարգացումներից ՀՀԿ-ական վերնախավը այժմ պատրաստվում է Արմեն Սարգսյանին դիմել, որպեսզի վերջինս իր լիազորությունների շրջանակներում ցրի Ազգային Ժողովն ու արտահերթ ընտրություններ նշանակի: Այս կարծիքին է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

«Եթե մինչ այդ չցրեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և փոփոխություններ չմտցնեն ընտրությունների անցկացման կարգի մեջ, մենք կունենանք այդ արտահերթ «ընտրությունների» արդյունքում ավելի խայտառակ ԱԺ, քան այսօր է՝ դրանում ՀՀԿ-ն կունենա մի 65%, մի 22% էլ ՀՅԴ կխփի: Բոլոր ընտրական հանձնաժողովները պետք է ապակուսակցականացվեն: Դրանց փոխարեն, ընտրական հանձնաժողովների ֆունկցիան կարող է իրականացնել, օրինակ, ոստիկանության հատուկ պատրաստություն անցած անձնակազմը»,- նշում է Մելիքյանը:

Եթե այս ամենը տեղի չունենա, ապա կունենանք նույն խայտառակ ընտրակեղծարարությունը, իսկ որպեսզի ոստիկանությունն էլ ընտրական գործընթացում ՀՀԿ-ի կամակատարը չդառնա՝ այս անցումային շրջանի վարչապետի թեկնածուն ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի կամ սերտաճած ԲՀԿ-ի անդամը չպետք է լինի:


Հիշեցնենք, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել արտահերթ ընտրությունների անցկացումը և այն, որ նոր վարչապետը պետք է լինի ժողովրդի թեկնածուն: Նախնական պայմանավորվածությունը` այսօր բանակցություններ սկսել Փաշինյան-Կարապետյան ձևաչափով, կարծես, տապալվեց. նախօրեին Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Փաշինյանը միակողմանի պայմաններ է առաջ քաշել: Փողոցային պայքարի առաջնորդն էլ հայտարարեց, որ անհնազանդության գործողությունները շարունակվելու են մինչև լիարժեք հաղթանակ: