25.11.2024
Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ. Կարեն Կարապետյան
prev Նախորդ նորություն

Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին. հայտարարություն

Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանություններ հայտարարում են, որ Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը:


«Մենք մեծապես ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որին ականատես եղանք:
Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունը շահագրգիշ բոլոր քաղաքական կողմերի ներգրավվածությամբ:


Հայ ժողովրդի պատմության այս կարևոր օրը, Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին միաձայն վավերացված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին» համահունչ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ՝ ժողովրդավարության կոնսոլիդացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն սոցիալտնտեսական համակարգի զարգացման նպատակով»,- նշված է տարածված հայտարարությունում։