26.11.2024
Հարցերը պետք է լուծվեն սահմանադրական ուղիով՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ
prev Նախորդ նորություն

«Արտակարգ դրությամբ սատանի մայլեն քյանդրբազություն չի արա’». Փաշինյանը` Կարապետյանին

Այս շենքում (մատնանշելով կառավարության շենքին - Խմբ.) նստած ոմանք մտածում էին, որ այս ժողովուրդը այնքան բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ նախորդ օրվա տոնախմբությունից հետո մոռացել է, թե ինչի համար է հավաքվել: Կարեն Կարապետյանը հույս ուներ, որ ապրիլի 25-ին մարդիկ այլևս փողոց դուրս չեն գա: Բայց ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը միայն մի գործողություն ունի` անվերապահ ու առանց նախապայմանների ճանաչել մեր ժողովրդական հեղափոխության հաղթանակը և ՀՀ ղեկին կանգնելու որևէ հավակնություն չցուցաբերի: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պահանջում ենք ՀՀԿ միանշանակ կապիտուլյացիա ժողովրդի առաջ»,- շեշտեց նա:

Այնուհետ նա անդրադարձավ ցերեկը հայտնված այն լուրին, թե Կարեն Կարախետյանը հրաժարական է տվել, որից հետո այդ լուրը հերքվեց: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այդ ամենը պետք է դիտել միայն ու միայն ՀՀ օրենսդրության տեսակետից. Այն պահին, երբ գործող վարչապետ Սարգսյանը հրաժարական էր տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը և այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյ` բոլոր անդամները հրաժարական տված են և ՀՀ-ում այս պահին չկա կառավարություն:

Երկորդը.

«Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն իրավաբանները արձանագրել են, որ հրաժարականի պարագայում չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար: Հետևաբար Կարապետյանը ոչ թե վարչապետի, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պածտոնակատար: Եվ նա հանկարծ իրեն չհամարձակվի վերապահել այդ գործառույթները, ինչը կարող է դիտվել նույնիսկ քրեական հանցագործություն»,- հայտարարեց Փաշինյանը:

Հաջորդիվ նա նշեց, որ նույն Կարապետյանը այսօր հրավիրել է ուժայինների և պնդել, որ պետք է արտակարգ դրություն մտցնել: Փաշինյանն ասաց, որ իրեն զարմացնում է այդ տրամաբանությունը` «ուրեմն ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը չէ՞ր ֆայմում արտակարգ դրություն մտցնել, դու եկել սատանի մայլեն քյանդրբազություն ես անո՞ւմ»: Նա նաև հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը հանկարծ «բախտը չփորձի» և նման փաստաթուղթ չստորագրի, այլապես հենց նույն պահին այն պատասխան կստանա:

Անդրադարձավ նաև լուրերին, թե Փաշինյանը Մոսկվայի միջոցով իր հարցերը լուծել է և դառնալու է վարչապետ: Փաշինյանը հայտարարեց, որ կոչ է անում նման ստահոդ լուրեր չտարածել, քանի որ այսօր հանդիպում է ունեցել ՌԴ դեսպանատանտ և ստացել հավաստիացումներ, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի նեքին գործերին:


Փաշինյանը նաև հայտարարեց, որ իրեն մոտենում են ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ և նշում, որ կողմ են քվեարկելու իր թեկնածությանը: