25.11.2024
ԵԱՀԿ ԽՎ-ն կանի ամենը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար. Վիգենին
prev Նախորդ նորություն

Լարվածությունը ԼՂ-ում բարդացնում է ԱՄՆ հարաբերությունները տարածաշրջանային խաղացողների հետ

Նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի այս տարվա հնարավոր հանդիպումը կարող է նվազեցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության վերսկսման հավանականությունը։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Կովանոյի ու Փոլ Սթեյրասի հոդվածում, որը հրապարակվել է «Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի» վերլուծական կենտրոնի կայքում։

Նրանց խոսքով՝ հնարավոր գագաթնաժողովը կարող էր ազդարարել պոտենցիալ մարտական գործողություններից նահանջի ու դեպի բանակցությունների վերսկսում քայլ կատարելու մասին։

Հեղինակները շեշտում են, որ ռազմական գործողությունների վերսկսումը ազդեցություն կթողնի ամբողջ տարածաշրջանի՝ այդ թվում հարեւան Վրաստանի վրա, որը ադրբեջանական գազի մատակարարումներից շատ մեծ կախման մեջ է հայտնվել։ Ռազմական գործողությունները կարող են նաեւ խախտել էներգակիրների փոխադրման ցանցը։ «Վաշինգթոնի համար Հարավային Կովկասի անկայունությունը ավելի կբարդացնի Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները։ Եթե ռուսական զորքերը ներգրավվեն հակամարտության մեջ՝ դա նույնպես կխանգարի ռուսական ռեւանշիզմը զսպելու՝ ԱՄՆ վաղեմի փորձերին»,- կարծում են հեղինակները։

Փորձագետները հարց են բարձրացնում, թե որքանով է առաջնային հակամարտության կարգավորումը Թրամփի վարչակազմի համար։ «Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Հոգլանդը պաշտոնից հեռացել է օգոստոսի 28-ին ու միանգամից փոխարինվել Էնդրյու Շոֆերով, որը վերջերս զբաղեցնում էր ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի հավատարմատարի պաշտոնը Վիեննայում։ Այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերին, որը գրվել է այս տարվա օգոստոսին, հանգեցրել է Պետդեպարտամենտի ակնկալվող վերակազմակերպման շրջանակում այդ պաշտոնի կրճատման թեմայով շահարկումների։ Նույնիսկ եթե այդ պաշտոնը պահպանվի՝ Շոֆերը կարող էր եւ չառաջադրվել դեսպանի պաշտոնում։ Դա ԱՄՆ ներկայացուցչին կդներ մի դրության մեջ, որը միանշանակ զիջում է ռուս ու ֆրանսիացի գործընկերների դրությանը ու կարող է մեկնաբանվել որպես ազդանշան ԱՄՆ շահերի՝ կամ ԵԱՀԿ շրջանակներում կարգավորման գործընթացի աջակցության թուլացման մասին»,- գրում են Կովանոն ու Սթեյրասը։

Հոդվածում նշվում է, որ այն հարցը՝ արդյոք կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները 2017-ին, բաց է մնում։ «Երկու նախագահներն էլ ներկա են գտնվել Նյու Յորքում Գլխավոր Ասամբլեայի նիստին, բայց հանդիպումներ չեն ունեցել։ Դրա փոխարեն նրանք ԳԱ-ի առաջ իրենց ելույթներն օգտագործել են սկզբունքայնորեն անհաշտելի պահանջները շեշտելու համար (ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության), պատմել են զանգվածային սպանությունների ու ռազմական հանցագործությունների մասին, որոնք իրականացվել են իերնց ժողովուրդների դեմ ու հակառակ կողմին մեղադրել 2016-ի ապրիլին էսկալացիա հրահրելու մեջ։ Չնայած առաջնորդներից յուրաքանչյուրը հակիրճ խոսել է հակամարտության խաղաղ կարգավորմանն իր հանձնառության մասին, բայց նրանց հայտարարությունները ցույց են տվել, թե որքան հեռու է այդ նպատակը»,- համարում են հեղինակները։

Ամեն դեպքում փորձագետները համարում են, որ ՄԱԿ-ում այս ամսվա հանդիպումները հրաշալի առիթ կծառայեն մյուս դվանագիտական պատվիրակությունների՝ այդ թվում Թուրքիայի ու Իրանի պատվիրակությունների համար, որպեսզի նրանք հանդիպեն ԳԱ-ի շրջանակում ու հասկանան, թե որն է ղարաբաղյան խնդրի լուծման լավագույն տարբերակը։


«ԳԱ-ն նաեւ հարմար առիթ է տրամադրում ԱՄՆ նոր վարչակազմին՝ վերահաստատել իր հանձնառությունը այս խաղաղ գործընթացում կենսական կարեւորության դերակատարմանը»,- գրում են հոդվածագրերը։