22.04.2025
Այսօր առավել քան երբևէ պետք է համախմբվել հոգևոր արժեքների շուրջ ու թույլ չտալ առճակատում
prev Նախորդ նորություն

ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցել է ՄԱԴ Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի հանդիպմանը

Հունիսի 11-ից 13-ը Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի հինգերորդ հանդիպմանը: Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը շեշտադրել է նշյալ հարթակի կարևորությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման հարցերում և ներկայացրել ՄԱԿ 2030 Կայուն զարգացման օրակարգի 7-րդ նպատակին և Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը:


Միջոցառման շրջանակներում Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՄԱԴ Գլխավոր տնօրեն Աջայ Մաթուրի հետ: Կողմերը քննարկել են ՄԱԴ նպատակներին հասնելու ուղղությամբ հետագա համագործակցային ջանքերի հեռանկարները:


Ծանոթագրություն. 2023թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի կողմից ստորագրվել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը, որն այժմ անցնում է վավերացման ներքին ընթացակարգերով:

Այս իշխանությունը արգելակներ չունի և իր հեգեմոնիան ապահովելու համար պատրաստ է ամեն ինչի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան