22.04.2025
ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցել է ՄԱԴ Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Այս իշխանությունը արգելակներ չունի և իր հեգեմոնիան ապահովելու համար պատրաստ է ամեն ինչի

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.


««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել եմ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և հասարակական գործիչ Նարեկ Մալյանին:

Տարբեր քաղաքացիներ, ակտիվիստներ, գործիչներ տարբեր ժամկետներով ազատությունից զրկվում են, հետո ազատ արձակվում, սակայն Մամիկոնը, Նարեկն ու Արմեն Աշոտյանը շարունակում են կալանավայրում մնալ:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի գյումրեցի հասարակական ակտիվիստ Կարապետ Պողոսյանին, ով շուրջ 1 շաբաթ է անազատության մեջ է:

Կարոն խնդրեց փոխանցել, որ ավելի լավ ու պատվաբեր է քաղաքական հայացքների համար նստելը, քան այս իշխանությունների նման ապօրինությունների մեջ թաթախվելը:

Այս իշխանությունը արգելակներ չունի և իր քաղաքական հեգեմոնիան ապահովելու համար պատրաստ է ամեն ինչի»:

Չկարողացավ ՌԴ-ին սադրել, Բելառուսին է սադրում. Լուկաշենկոյին հասնում է. Աշոտյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան