26.11.2024
Այս իշխանությունը արգելակներ չունի և իր հեգեմոնիան ապահովելու համար պատրաստ է ամեն ինչի
prev Նախորդ նորություն

Չկարողացավ ՌԴ-ին սադրել, Բելառուսին է սադրում. Լուկաշենկոյին հասնում է. Աշոտյան

Ռուսաստանին չկարողացավ սադրել Նիկոլը, հիմա փորձում է Լուկաշենկոյին սադրել... թեպետ Լուկաշենկոյին հասնում է։ Այս մասին դատական նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը:


"Հերթական անգամ գարշահոտ, թրքահպատակ իշխանությունների երախից արյունալի որձկում դուրս եկավ: Նիկոլի պահվածքն էլ ԱԺ-ում ցույց տվեց, որ բուժման ենթակա է",-ասաց նա։


Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այսօր հայտարարեց, որ ոչ ինքը, ոչ ՀՀ որևէ պաշտոնյա Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է: Այս հայտարարությունից հետո ՀՀ-ում Բելառուսի դեսպան Կոնյուկը կանչվել է Մինսկ խորհրդակցությունների, թեև պաշտոնական Մինսկը հայտարարել է, որ չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Երևանի հետ: