Դե ինչ, հիշենք այս օրը, մի օր այն պետք կգա. Աննա Կոստանյան
Դե ինչ, հիշենք այս օրը, մի օր այն պետք կգա, ու հիշենք ՀայաՔվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրինագծին ՀՀ Ազգային ժողովում դեմ քվեարկած` ազգընտիր պատգամավորներին, ովքեր առհամարհեցին 58.000 քաղաքացու հստակ դիրքորոշումը` պատիժ սահմանել Արցախն այլ պետության կազմում ճանաչող, ցեղասպանության վտանգավորությունը նսեմացնող պաշտոնյայի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նշենք, որ ՔՊ խմբակցությունն այսօր տապալեց Հայաքվե նախագծի ԱԺ օրակարգ ներառվելը:
"Ձեր այս քայլով տվեցիք հնարավորություն ՀՀ ցանկացած պաշտոնյայի, ով կհրաժարվի ՀՀ սահմանադրությամբ և դրա նախաբանում նախատեսված համազգային նպատակներից, խուսափել պատասխանատվությունից ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլև ապագայում ևս։
57 դեմ (էն մեկ ձեռնպահը կեսից փոխեց միտքը) 26 կողմ",- գրել է Կոստանյանը: