23.11.2024
Արցախի ԱԺ-ն նիստն արել է. ինչո՞ւ են գաղտնի պահում. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Հետաքրքիր է, թե ո՞վ է փակելու ԱՄՆ-Ադրբեջան հնարավոր հաշտության գինը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.


"ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Հետաքրքիր է, թե ո՞վ է փակելու հնարավոր հաշտության գինը":


VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի կեսերին ԱՄն պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական եւ այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկում բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ բանակցություններում։ 


«Մենք պարզորոշ կերպով հասկացրել ենք, որ Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, մինչեւ առաջընթաց չտեսնենք խաղաղության ճանապարհին։ Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի որոշ այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները, եւ (աջակցության հետագա տրամադրման) պայմաններից չենք հրաժարվի, մինչեւ չտեսնենք իրավիճակի իսկական բարելավում»,- հայտարարել էր նա:


Այս ամենի ֆոնին Բաքվում թվացյալ հակաամերիկյան տրամադրություններ զարգացան, բայց, կարծես, իրավիճակը հարթվեց: Այնպես որ քաղաքագետի հնչեցրած հաևցը ավելի, քան ակտուալ է՝ ո՞վ է վճարելու այդ հարաբերությունների կարգավորման բարձր գինը: