10.12.2024
Արագած Ախոյանի դեմ ևս մեկ քրեական գործ կա հարուցված. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է. Շարմազանով

Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ «թրքահպատակ հայն» է։ Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է. այս մասին գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:


«Թուրքիան է ժխտում հայոց ցեղասպանությունը։


Թուրքիան է 1992-ի մայիսին, 1993-ի փետրվարին և 1993-ի հոկտեմբերին ուղիղ պատերազմով սպառնացել Հայաստանին, որը չեզոքացվել է բացառապես ՌԴ-ի կոշտ արձագանքի շնորհիվ. 1992-ի մայիսի 20-ին դա արեց մարշալ Շապոշնիկովը, 1993-ի ձմռանը՝ Պավել Գրաչովը, 1993-ի հոկտեմբերին՝ Բբրիս Ելցինը։


Թուրքիան է 1993-ին փակել հայ-թուրքական սահմանը՝ բլոկադայի ենթարկելով Հայաստանը։


Թուրքիան է Ադրբեջանին օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ։


Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր հազարավոր տղաներին։


Թուրքիան է արդարցնում ադրբեջանական հակահայ ռեժիմի քայլերը։


Ու սրանք անուղեղի նման Հայաստանը Արևմուտքի պասով ուզում են սարքեն թուրքական հերթական վիլայեթը։


Պանթուրքիզմից վտանգավոր թրքահպատակ հայն է»։