23.11.2024
Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում. Աբրահամյան

Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը` հայտնի 8 գյուղերը և սկսել է դրա ուղղությամբ ինտենսիվ աշխատել:


Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


"Ընդ որում` Բաքուն հատկապես դրսում աշխատում է այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի իշխանությունն ինքն է հրապարակային խոսել դրանց ադրբեջանական պատկանելիության մասին:


Սա շատ նման է այն իրավիճակին, երբ փաշինյանական իշխանությունը նախ Արցախը հռչակեց Ադրբեջան, նշեց, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, իսկ հետո Ադրբեջանն այդ հայտարարություններն օգտագործելով տարբեր կենտրոնների հետ երկխոսությունում, հարձակում սկսեց Արցախի դեմ:


Էլ ի՞նչ ձևով է լինում հանձնումը. Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում", - գրել է Աբրահամյանը: