Հայ-ադրբեջանական կարգավորումը բարդ է ընթանում, բայց դրան այլընտրանք չկա. ՌԴ ԱԳՆ
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բարդ է ընթանում, բայց դրան այլընտրանք չկա. այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք անհամբեր սպասում ենք նոր շփումների առաջիկա ամիսներին», - ասաց նա:
Զախարովան պատասխանել է նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերություններն ակտիվացնելու Մոսկվայի ջանքերի մասին հարցին։
«Մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ։ Կարևոր է դրական մթնոլորտ ստեղծել հասարակության, փորձագիտական համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդների միջև Ռուսաստանի օգնությամբ երկխոսության շարունակման, ինչպես նաև միջխորհրդարանական եռակողմ շփումների մեկնարկի համար՝ վստահությունը ամրապնդելուն ուղղված։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չի ընթանում, ինչպես մենք շատ լավ տեսնում և հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Հարակից հարցեր, մասնավորապես, քննարկվել են երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Հուսով ենք, որ վերոնշյալ շփումները տեղի կունենան առաջիկա ամիսներին»,- ասաց նա։