23.04.2025
Ի՜նչ փչացած մարդ է մեր երկրի ղեկավարը. Վազգեն Մանուկյան
prev Նախորդ նորություն

Ողջունում ենք Freedom House-ի անդրադարձն Արցախի շարունակվող շրջափակմանը. ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․


«Ողջունում ենք Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկում է դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից:


Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը վերջ տալու համար:


Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»,- նշված է հայտարարության մեջ։


 

Հայ-ադրբեջանական կարգավորումը բարդ է ընթանում, բայց դրան այլընտրանք չկա. ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան