27.11.2024
Հայ-ադրբեջանական կարգավորումը բարդ է ընթանում, բայց դրան այլընտրանք չկա. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Բաղրամյան պողոտայում վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներից մեկին վրաերթի են ենթարկել։