22.11.2024
Մայիսի 17-ին զոհվել է մեկ զինծառայող. նախաձեռնվել է քրեական վարույթ
prev Նախորդ նորություն

Արցախը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը․ Վարդանյան

Արցախը չի ենթարկվի Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերին և չի համաձայնվի այն ամենին, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, քանի որ դա անընդունելի է Արցախի ժողովրդի և աշխարհասփյուռ հայության համար: Այս մասին այսօր ՝ մայիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ զարգացման ճակատ"-ի համակարգող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշել երկիրը կառավարող մեկ թիմ: Նա ընդգծել է, որ արցախյան հակամարտությունը ոչ թե կուսակցական կամ կառավարչական խնդիր է, այլ հայ ժողովրդի սկզբունքային հարցերից մեկը: Վարդանյանն ընդգծեց, որ կարևոր է աշխարհը զգա, որ չկա անտարբերության մթնոլորտ, որը փորձում են ստեղծել Հայաստանում, որ, իբր, Արցախի հարցը փակված է, և Արցախի հարցը որևէ մեկին չի հետաքրքրում: