21.11.2024
Արցախը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը․ Վարդանյան
prev Նախորդ նորություն

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ. ԱԺ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է արել նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ:


Նա հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ հերթական նիստի ժամանակ։


«Սիրելի´ հայրենակիցներ,


Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:


Դուք գիտեք, նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ, որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են:


Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:


Ինչո՞ւ՝ հարցեր մի տվեք:


Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:


Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն, դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»: