26.11.2024
Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերի ու «կարմիր գծերի» մասով
prev Նախորդ նորություն

"Պետք է համատեղ պայքարենք թուրքական ժխտողականության դեմ". Շարմազանով

Նախօրեին Երևան է ժամանել Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը: ‹‹Զվարթնոց›› օդանավակայանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահին դիմավորել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Առանձնազրույցի ընթացքում կողմերը կարևորել են երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցության խորացումը միջազգային հարթակներում: Դրական գնահատելով Սլովակիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ԱԺ փոխնախագահը նշել է.

Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը վերահաստատեց, որ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Մենք պարտավոր ենք համատեղ պայքարել ընդդեմ ժխտողականության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այս առումով Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ Ձեր ջանքերը կարող են օրինակելի լինել եվրոպացի շատ խորհրդարանականների համար››: