26.11.2024
Վրացագետ. Հայաստանցիները կրկին առաջատարն են Վրաստան այցելածների թվով
prev Նախորդ նորություն

Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերի ու «կարմիր գծերի» մասով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ըստ անհրաժեշտության ներգրավելով արդարադատության ու ֆինանսների նախարարություններին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումը և կառավարումը, անցնեն պետական կառույցներին:

Նշենք, որ նախօրեին հրավիրված խորհրդակցության ժամանակ այդ անհարժեշտությունը բարձրաձայնել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը մասնավորապես հայտարարեց, որ մասնավորին պատկանող ֆինանսական հոսքերը և գործառույթների կառավարումը այսուհետ անցնում են պետությանն ու համայնքներին:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև ֆինանսների ու արդարադատության նախարարներին` աջակցել Երևանի քաղաքապետին «Պարքինգ Սիթի Սերվիս» ընկերության հետ բանակցություններում և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները և ֆինանսական հոսքերի ամբողջական կառավարումն ու տնօրինումը անցնեն համայնքային կառույցներին:

Նշենք, որ կառավարության նիստին զուգահեռ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ արված առաջարկները՝ Երևանի քաղաքապետը համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների միջոցով կքննարկի և կմշակի հնարավոր մեխանիզմներ, որի արդյունքում վերոնշյալ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, կփոխանցվեն համայնքին:

«Հանրապետության Նախագահի կողմից սահմանվել է 10-օրյա ժամկետ՝ օպերատորի հետ բանակցություններ վարելու և արդյունքները ներկայացնելու համար: Ըստ այդմ, հանձնարարում եմ ֆինանսական, իրավաբանական և տրանսպորտի ոլորտների պատասխանատուներին, աշխատանքային խմբի միջոցով, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի հետ քննարկել համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափը փոխելու հնարավորությունները», - նշել է Տարոն Մարգարյանը: