26.11.2024
Ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և ենթափողային տիպի նռնականետեր
prev Նախորդ նորություն

Բյուջեի ավելի քան 30 տոկոսը ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին

2017 թվականի պետական բյուջեի ավելի քան 30 տոկոսը ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին: Այս մասին Ազգային Ժողովում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Գումարային այդ թիվը կկազմի շուրջ 409 մլրդ դրամ, որը բյուջեի 30,1 տոկոսն է և ՀՆԱ-ի 7,6 տոկոսն է:

Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ թոշակների հատկացման համար նախատեսված է 248,4 մլրդ դրամ: Հայաստանում կենսաթոշակառուների և թոշակառուների թիվը կազմում է 451 900 մարդ, այսինքն միջին ցուցանիշը, ըստ նրա, կկազմի շուրջ 42 000 դրամ:

Ինչ վերաբերում է տարատեսակ նպաստներին, ապա դրանց համար նախատեսվում է տրամադրել 79 մլրդ դրամ, ընդհանուր նպաստառուների քանակը կազմում 225 300: