23.04.2025
Տպարանի շենքի պայթեցման աշխատանքներն իրականացրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և ենթափողային տիպի նռնականետեր

Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 560 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային (ՁՀՆ-7 /5 արկ/) և ենթափողային (ԵՆ-25 /3 արկ/) տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Բյուջեի ավելի քան 30 տոկոսը ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար