22.04.2025
ՀՀ ԱԳՆ. Բաքվի ապրիլյան ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ հանգեցրեց տեղահանության հերթական ալիքի
prev Նախորդ նորություն

Ազգերի Անդյան միության խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ազգերի Անդերի միության խորհդարանը, որի կազմում են Չիլին, Բոլիվիան, Պերուն, Էկվադորը ու Կոլումբիան, սեպտեմբերի 17-ին միաձայն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Բանաձևի նախագիծը ներկայացրել է խորհրդարանի անդամ, Էկվադորից ընտրված պատգամավոր Պեդրո դե լա Կրուզը:

Փաստաթղթում նշվում է, որ 1915-23 թթ. Օսմանյան կայսրության իշխանությունները հայ բնակչության կոտորածներ են կազմակերպել, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան 1.5 մլն հայ:

Խորհրդարանականները դատապարտել են մարդկության դեմ հանցագործությունը ու միջազգային համայնքին կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ:
Քաղաքական ուժերը ժամանակավորապես դադարեցրել են քարոզչությունը Գյումրիում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան