The Washington Post. Մինչ Օբաման նահանջում էր, Պուտինը ՌԴ-ին վերադարձրեց գերտերության կարգավիճակը

336
Այս շաբաթ ռուսական ռմբակոծիչներն իրանական ավիաբազաներից օդ բարձրացան՝ Սիրիայում գրոհայինների դիրքերը գրոհելու համար: Պետքարտուղարությունը ձեւացրեց, որ դա իրեն չի զարմացնում, մինչդեռ, ինչպես գրում է The Washington Post-ը, պետք է զարմացներ:

Նշվում է, որ Մերձավոր Արեւելքում ամբողջ թափով սկսվել է կարգի փոփոխությունը: Այնտեղ, որտեղ 40 տարի ԱՄՆ-Եգիպտոս դաշինքը վերակսկում էր տարածաշրջանը, այժմ Ռուսաստանն ու Իրանն են դարձել թելադրող: Հեղինակի կարծիքով՝ դա Բարաք Օբամայի ղեկավարությամբ ութ տարի շարունակ ԱՄՆ նահանջի եւ կրճատումների հետեւանքն է. Իրանի հետ միջուկային գործարք, Իրաքից զորքերի դուրսբերում, Սիրիայում լիակատար անգործություն:

Հեղինակը նշում է Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողությունները՝ ընդգծելով, որ նա, թուլացած երկիր ստանալով, հաջողել է Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակ վերադարձնելը, ինչի հետ անհնար է հաշվի չնստել: Ըստ հեղինակի՝ Օբաման, ի տարբերություն Պուտինի, ոչ մի վճռական գործողություն չի նախաձեռնում, ինչ-որ միջազգային արբիտրի դեր է ստանձնել եւ ապրում է «ունայնություն ունայնության» սկզբունքով:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...