23.11.2024
ՌԴ օդուժը Սիրիայում ավելի քան 150 զինյալներ է ոչնչացրել (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն և Իրանը մանրամասնել են Համադանում ռուսական ավիացիայի գտնվելու հարցը

Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի համար Իրանի Համադան ավիաբազայում ռուսական ավիացիայի տեղակումը բազմաթիվ հարցեր է առաջացրել ինչպես Իրանում, այնպես էլ Վաշինգտոնում: Իրանական խորհրդարանում նշել են, որ այդ քայլը չի հակասում երկրի սահմանադրությանը, իսկ ՌԴ-ում նշել են, որ խոսքը չի գնում Թեհրանին զենք տրամադրելու մասին, իսկ դա նշանակում է՝ չկա ՄԱԿ-ի ԱԽ-ի խախտում, փոխանցում է РИА Новости-ին:

ՌԴ-ը Իրանի Համադան ավիաբազայում է տեղակայել Ту-22М3 և Су-34 ռմբակոծիչներ՝ Սիրիայում տարածքում գտնվող ահաբեկիչներին հարվածելու համար: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հաձնաժողովի անդամ Հիշմաթուլա Ֆալահատպիշը հայտարարել է, որ ռուսական զինվորականների ներկայությունը Համադանում խախտում է երկրի սահմանադրությունը, որն արգելում է Իրանի տարածքում օտարերկրյա ռազմակայանների առկայությունը: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին իր հերթին հայտարարել է, որ այստեղ հակասություններ չի տեսնում, քանի որ Իրանը ՌԴ-ին ռազմակայան չի փոխանցել:

Լարիջանին նշել է, որ ոչ մի ռազմակայան ՌԴ-ին չի փոխանցվել, իսկ Մոսկվայի հետ իրենք համագործակցում են հատկապես Սիրիայի հարցով:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկվար Ալաէդդին Բորուջերդին հայտարարել է, որ ռուսական ավիացիան այդ ավիաբազան օգտագործում է վերալիցքավորման համար:

Նա նշել է, որ ռուսական ավիացիայի թռիչքներն իրանանացվում են Իրանի, ՌԴ-ի, Սիրիայի ու Իրաքի միջև առկա քառակողմ համաձայնագրի հիման վրա:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարել է, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է՝ արդյո՞ք ռուսական ավիացիայի տեղակայումն Իրանում հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի 22311 բանաձևին, որն արգելում է Իրանին զենքերի մատակարարումը: Դրան ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ որևէ հիմքեր չկան Մոսկվային կասկածելու համար՝ ՌԴ-ը Իրանին ինքնաթիռներ չի տրամադրել: