22.04.2025
The Washington Post. Մինչ Օբաման նահանջում էր, Պուտինը ՌԴ-ին վերադարձրեց գերտերության կարգավիճակը
prev Նախորդ նորություն

Die Welt. Գերմանիայում թուրքական հետախուզության մոտ 6000 գործակալ կա

Թուրքական հետախուզությունը՝ MIT, Գերմանիայում ունի գործակալական մեծ ցանց: Այդ մասին հայտնում է Die Welt-ը հղում անելով գերմանացի անանուն քաղաքական գործչի: Նրա խոսքով, ամբողջ Գերմանիայում առկա է մոտ 6.000 թուրքական հետախուզության գործակալներ:

Անվտանգության հարցերով գերմանացի փորձագետ Էրիխ Շմիդտ-Էենբոմը հայտարարել է, որ երկար ժամանակ շեշտը դրվում է ոչ թե հետախուզական տվյալներ ստանալու վրա, այլ ռեպրեսիաներ իրականացնելու: Ըստ նրա, անգամ արևելագերմանական Շտազին չի կարողացել Գերմանիայում ստեղծել գործակալական այդքան լայն ցանց:

Կանաչների կուսակցությունից պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրեբելեն հայտարարել է, որ MIT-ը Գեմանիայում լայն գործունեություն է ծավալել: Նա կոչ է արել գերմանական հետախուզությանը՝ BND և ոստիկանությանը վերանայել համագործակցությունը Թուրքիայի հետ:
Էրդողանը զանգել է Պուտինին ու պատմել «Եփրատի վահան» գործողության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան