24.11.2024
Հայաստանը որևէ ժամանակ չի քննարկել
prev Նախորդ նորություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք. 1 մարդ մահացել է

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 17-ին կատարվել է 437 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք:


Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է մահվան 1 դեպք: Նշվում է, որ 86-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն։


Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 82 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով իրականացվել է 30 027 քաղաքացու հետազոտություն, որից 4651-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: