16.12.2025
Մինչ Երևանում հեծանիվ են քշում, Բաքվում գծում են սահմաններ
16.10.2025
Մինչ Երևանում հեծանիվ են քշում, Բաքվում գծում են սահմաններ

Երբ Ալիևը հայտարարում է, որ Լաչինը որպես ԱՊՀ այս տարվա մշակութային մայրաքաղաք հռչակելը կարևոր է «Արևելյան Զանգեզուրի» զարգացման առումով, տեսնես կառավարական որևէ կաբինետում մտածում ե՞ն, թե «Արևմտյան Զանգեզուրն» ըստ ադրբեջանական լոգիկայի որտեղ է գտնվում: Դեռ չեմ խոսում, որ այդ հայտարարություններն արվել է ՀՀ կառավարչի ներկայությամբ, որին տեղում բացի շողոքորթությունից ոչինչ չի հնչել: Հասկանալի է, որ հոգևորականների, քաղաքական ընդդիմախոսների «գրպանը հոդված մտցնելն» ու հեծավային արշավներով լսարան զբաղեցնելը տաժանակիր զբաղմունք է, սակայն մեր հասարակությունը պետք է հստակ իմանա, որ Բաքվի գաղափարական և ռազմավարական պլանավորումներում, ՀՀ-ի մի հսկայական հատված ադրբեջանական տարածքային նկրտումների տիրույթում է: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան